Անթալիայում արդեն մի քանի օր է չի դադարում հորդառատ անձրեւը: Հեղեղվել են ավելի քան 50 տներ եւ առեւտրային տարածքներ: Տարերքի պատճառով փակվել են դպրոցները: Միջազգային օդանավակայանը հետաձգել է մոտ 60 չվերթեր:
Հանգստյան օրերին Անթալիայում 1 քմ տարածքի վրա գրանցվել է միջինը 279 լիտր տեղումներ: Քամու արագությունը հասել է ժամում 80 կիլոմետրի: Տեղումները կշարունակվեն եւս երկու օր, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:




























