Դատարանի որոշմամբ, Ադրբեջանում մոտ 400 քաղբանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվելու:

Օրենսդրության համաձայն, պատժամիջոցի որոշակի ժամանակահատվածը կրելուց հետո, բանտարկյալներն իրավունք ունեն դիմել վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով:

Հոկտեմբերի 10-ին, Ադրբեջանի ՊՆ Քրեակատարողական ծառայության պետ Մադաթ Գուլիեւը հայտնում է, որ դատապարտյալները հանդես են եկել վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությամբ, քանի որ արդեն կրել են պատժի որոշակի ժամկետը:

«Նման դիմումներով հանդես են եկել 600 բանտարկյալներ, դրանցից 200-ի պահանջները չեն բավարարվել»,-հավելել է Գուլիեւը, հաղորդում է Trend-ը: