ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել: Դեպքի մանրամասները դեռեւս անորոշ են: Այս տեղեկությունը հաստատում են Հայաստանի ՊՆ քննչական վարչությունում:

ՊՆ Քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:

Առայժմ, այս գործով ձերբակալվածներ չկան: