Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ավտովթար, սկսվել է գազի արտահոսք, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Ford Transit մակնիշի 15 ՕԼ 283 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 21 ՍՏ 899 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՕՕ 279 համարանիշի  ավտոմեքենաները:

Մինչեւ հրշեջ-փրկարարների տեղ հասնելը, տեղի ուժերով վերացվել է Volkswagen Golf-ի գազի արտահոսքը:

«1-03» ծառայության աշխատակիցները տուժածներ` 21-ամյա Մելիքսեթ եւ 47-ամյա Արտաշես Թեւոսյաններին, 27-ամյա Գրիշա Խուրշուդյանին եւ 25-ամյա Լիլի Հարությունյանին տեղափոխել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Ա.Թեւոսյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ Գ.Խուրշուդյանը Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: