Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այսօր` հոկտեմբերի 10-ին, ընդունել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Հանդիպմանը նշվել է Բաքվի միջազգային հումանիտար ֆորումի կարեւորությունը, որը կազմակերպվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից: Ընդգծվել է նաեւ, որ այդ միջոցառումը կծառայի երկու երկրների ու ժողովուրդների միջեւ միջազգային ասպարեզում համագործակցությանը:
Նշվել է, որ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում: Կողմերը վստահություն են հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:




























