Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ որևէ նշան չկա, թե Ռուսաստանն է կանգնած է Նիգերում պետական հեղաշրջման հետևում, և որ Միացյալ Նահանգները չի փոխել իր որոշումը՝ արևմտաաֆրիկյան այդ երկրում իր ներկայության մասին։
ԱՄՆ կառավարությունը դեռևս որոշում չի կայացրել ապագայում Նիգերին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ, լրագրողներին ասել է ԱԱԽ ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
Ռազմական խունտան անցյալ չորեքշաբթի յոթերորդ ռազմական հեղաշրջման ժամանակ տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին և նրա կառավարությանը:





























