Հայաստանում չորրորդ իշխանությունը` լրատվամիջոցները, կախված են մյուս իշխանություններից: Նման կարծիք է հայտնել ԵՊՀ Սոցիոլագիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը հոկտեմբերի 10-ին «Լրատվամիջոցները եւ դրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական գործընթացների վրա» թեմայով կայացած քննարկման ժամանակ: Քննարկումները կազմակերպվել են ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի եւ Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից:
Փորձագետի կարծիքով, հասարակական կարծիքի վրա ազդելը հեշտ չէ, եւ ինքը բացարձակ համամիտ չէ այն կարծիքի հետ, որ հասարակական կարծիքը հնարավոր է մանիպուլիացիայի ենթարկել: Այդուհանդերձ, Հայաստանում լրատվամիջոցները հավակնում են Չորրոդ իշխանության դերը ստանձնելուն, բայց ներկայումս դրանք այդպիսին չեն, ընդհակառակը ենթակա են իշխանական ճյուղերին` օրենսդրական եւ գործադիր, որոնցից կախված են:
Հայաստանում հեռուստատեսությունը շատ քիչ վստահություն է վայելում եւ շարունակում է անհաջող ձեւով ընդօրինակել արտասահմանյան հեռուստահաղորդումները եւ սերիալները: Արդյունքում սկսվել է արժեհամակարգի ճգնաժամ, կարծում է փորձագետը:
Երկրում մեծ մասսայականություն է վայելում Ինտերնետը, ընդ որում խոսքը սոցիալական ցանցերի մասին է: Ապագայում շեշտը պետք է դնել Ինտերնետի վրա, նշում է փորձագետը:




























