Սիրիայում վերջին մեկ օրում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 30 մարդ:
Զինվորականների եւ երկրի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների միջեւ առավել արյունալի բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կենտրոնում գտնվող Հոմս քաղաքում: Ընդդիմադիրների կողմն են անցել նաեւ բանակի որոշ դասալիք զինվորներ: Տեղի ընդդիմադիրների խոսքով, տեղի ունեցածն իսկական ռազմական գործողություն է հիշեցրել, երկու կողմն էլ օգտագործել է ծանր հրետանի: Բախումներ են տեղի ունեցել նաեւ երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում: Իրավապահների ներկայացմամբ, սպանվածների կեսից ավելին զինվորականներ են եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ:




























