Լեհաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, Դոնալդ Տուսկը կմնա վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Տրամաբանությունն ասում է, որ վարչապետ կմնա Դոնալդ Տուսկը»,- ասել է Կոմորովսկին, մեկնաբանելով նախօրեին Լեհաստանում տեղի ունեցած ընտրությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա նշել է, որ գոհ է քվեարկության արդյունքներից:
Կոմորովսկին Տուսկի գլխավորած իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից է:
Լեհաստանի ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 99,18 տոկոսի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը ստացել է 39,19 տոկոս ձայն, Յարոսլավ Կաչինսկիի ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը` 29,88 տոկոս, «Պալիկոտի շարժումը»` 10 տոկոս, փոխվարչապետ Վալդեմար Պավլյակի PSL կուսակցությունը` 8,36 տոկոս եւ Ձախ ժողովրդավարական ուժերի միությունը` 8,25 տոկոս ձայն:




























