Կարիքավոր պետությունների ցածր գնով հացահատիկ առաջարկելով՝ Ռուսաստանը նոր կախվածություններ է ստեղծում եւ խաղում է համաշխարհային պարենային անվտանգության դեմ։ Այս մասին նշվել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նամակում՝ ուղղված 20 զարգացող երկրների կառավարություններին։ Նամակից մեջբերումներ է կատարել Reuters-ը։
«Մինչ ամբողջ աշխարհը պայքարում է մատակարարումների եւ աճող գների հետ կապված խնդիրների դեմ, Ռուսաստանն առաջարկում է ամենախոցելի երկրներին երկկողմ պայմանավորվածություններ իջեցված գներով հացահատիկի վաճառքի մասին եւ ձեւացնում է, թե լուծում է այն խնդիրը, որն ինքն էլ ստեղծել է»,- ընդգծել է Բորելը։ Մոսկվայի գործողությունները նա անվանել է «անպատկառ քաղաքականություն, որի դեպքում պարենը գիտակցաբար օգտագործվում է որպես զենք, որպեսզի նոր կախվածություններ ստեղծվեն»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն գիտակցաբար պատժամիջոցներ չի մտցրել երրորդ երկրներ ռուսական պարենի մատակարարումների դեմ, որպեսզի խուսափի պարենային ճգմաժամից։ Սակայն այդ ճգնաժամն ստեղծում է ինքը՝ հրաժարվելով «հացահատիկի գործարքի» ժամկետը երկարացնելուց։





























