Հինգշաբթի օրը ՀՕՊ համակարգը մեկ օրում յոթերորդ անօդաչուն է խփել Կալուգայի մարզի հարավ-արեւմուտքում, տեղեկացրել է մարզպետ Վլադիսլավ Շապշան իր պաշտոնական թելեգրամ-ալիքում։
«Մարդկանց եւ ենթակառուցվածքի համար հետեւանքներ չկան»,- ասել է Շապշան։
Կալուգայի մարզը հարավ-արեւմուտքում սահմանակից է Բրյանսկին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ռուս զինվորականները հինգշաբթի գիշեր կասեցրել են անօդաչուների ուկրաինական գրոհը Ռուսաստանի տարածքում, դրանք խփվել են Կալուգայի մարզի երկնքում։ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են վեց անօդաչու թռչող սարք։ Զոհեր եւ ավերածություններ չկան։





























