Երամիությունն ընդլայնել է Բելառուսի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մտցված սահմանափակումները շրջանցելու համար։ Այս մասին նշվել է Եվրահանձնաժողովի՝ հինգշաբթի Բրյուսելում տարածված հայտարարությունում։

«Նոր միջոցներն ապահովում են Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ավելի սերտ համաձայնեցում եւ կօգնեն ապահովել Բելառուսի միջոցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման անհնարինությունը»,- նշվել է հայտարարությունում։

Եվրամիությունն արգելք է մտցրել Բելառուս ապրանքների եւ տեխնոլոգիաների (որոնք կնպաստեն երկրի ռազմական կատարելագործմանը), ինչպես նաեւ հրազենի եւ զինամթերքների արտահանման վրա։

«Այս միջոցները Բելառուս մի շարք ապրանքների եւ տեխնոլոգիաների (որոնք կնպաստեն Բելառուսի ռազմատեխնիկական կատարելագործմանը) արտահանման արգելք են մտցնում։ Նաեւ մտցվում է հրազենի եւ զինամթերքների, ինչպես նաեւ ավիացիայում եւ տիեզերական ոլորտում օգտագործման համար պիտանի ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման լրացուցիչ արգելք»,- նշվել է հրապարակման մեջ։