Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Նորվեգիան ներառել է օտարերկրյա պետությունների ցանկում, որոնք անբարյացակամ գործողություններ են իրականացնում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ։
Ինչպես ասվում է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում, որոշումը նախատեսում է սահմանափակումներ ընդհուպ լիակատար արգելք անբարյացակամ երկրների համար Ռուսաստանի տարածքում գտնվող անձանց դեսպանատներում, հյուպատոսություններում, պետական մարմինների ներկայացուցչություններում և պետական հիմնարկներում աշխատանքի ընդունելու հնարավորությունը։
2021 թվականի մայիսին սահմանափակումներ էին մտցվել ԱՄՆ-ի և Չեխիայի, իսկ 2022 թվականի հուլիսին՝ Հունաստանի, Դանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ։
Հաստատված ցուցակը վերջնական չէ և, հաշվի առնելով արտերկրում ռուսական առաքելությունների դեմ օտարերկրյա պետությունների շարունակվող թշնամական գործողությունները՝ կարող է ընդլայնվել։





























