Իռլանդիայի հավաքականի պաշտպան Շոն Սենտ Լեջերը հուսով է, որ իր հավաքականի պաշտպանությունը բավարար է` Հայաստանի թիմի գրոհներից պաշտպանվելու համար:
«Հարձակման ժամանակ նրանք բավականին արագ, ուղիղ եւ կտրուկ են խաղում: Նրանք շատ հետփոխանցումներ չեն անում եւ փորձում են արագ գրոհել: Ես շատ տպավորված եմ նրանց խաղով»,-ասել է Սենտ Լեջերը իռլանդական RTE.ie կայքին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանը կպայքարի Իռլանդիայի հետ` երկրորդ տեղը զբաղեցնելու համար` ավելացնելով, որ Հայաստանի հավաքականը հարգանքի արժանի է այս փուլում ցուցաբերած արդյունքների համար:
Իռլանդիայի թիմին բավական է մեկ միավորը` իրեն երկրորդ տեղն ապահովելու համար, սակայն Սենտ Լեջերը կարծում է, որ ոչ-ոքին ռիսկային կլինի:
«Մենք այս խաղին պատրաստվում ենք այնպես, ինչպես անում ենք սովորաբար` դուրս ենք գալիս` հաղթելու համար»,-ասել է պաշտպանը:




























