«Z», «V», «Армия России», «Вежливые люди», «ЧВК Вагнер» ռազմական խորհրդանշանները Ղազախստանում ցանկանում են արգելել, տեղեկացրել է КазТАГ-ը՝ հղում կատարելով գործարարների «Ատամեկեն» ազգային պալատին։

«Տարբեր էթնոսների առանձին ներկայացուցիչներ հանրային դաշտում ցուցադրում են տարբեր էթնիկական խորհրդանշաններ, այդ թվում կապված իրենց պատմական ծագման երկրի հետ։ 2022թ. ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված՝ Ղազախստանում հաճախակի են դարձել հագուստի, խաղալիքների, տրանսպորտային միջոցների ցուցադրման փաստերը «Z» կամ «V» նշաններով։ Նշվել են առեւտրի ցանցերում խաղալիքների վաճառքի եւ գովազդի փաստեր տարբեր խորհրդանշաններով՝ մասնավորապես «Армия России», «Вежливые люди» եւ այլն, որոնք ոչ միանշանակ արձագանք են առաջացրել հասարակությունում։ Այս առնչությամբ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ընթացիկ տարում կառավարություն է ուղարկել առաջարկ օրենսդրական արգելքի եւ վարչական պատասխանատվություն սահմանելու մասին երկրի տարածքում նման խորհրդանշաններով ապրանքների (որոնք օգտագործում են հակամարտող կողմերը զինված հակամարտություններում, ռազմական կամ այլ բռնի գործողություններում ընդդեմ մեկ այլ պետության ինքնիշխանության եւ քաղաքական ռեժիմի) պատրաստման, պահման, ներկրման, տեղափոխման եւ տարածման համար»,- տեղեկացրել է դատախազության հանրային շահերի պաշտպանության բաժնի դատախազ Սեմեյա Կուատ Բապինովը։

Նշվել է, որ այսօրվա դրությամբ պետական մարմինները պատրաստում են իրավական հիմքեր, որպեսզի թույլ չտրվի առեւտրի ցանցերի միջոցով էթնոքաղաքականացված խորհրդանշանների («Восточный Туркестан», «Курдская рабочая партия», ЧВК «Вагнер» եւ այլն) տարածումը։