Մոտ 40 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և Հնդկաստանը, շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում բանակցություններ են սկսել, որոնք, Կիևը և նրա դաշնակիցները հույս ունեն, համաձայնություն կբերեն Ուկրաինայի պատերազմի խաղաղ ավարտի հիմնական սկզբունքների շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Երկօրյա հանդիպումն Ուկրաինայի դիվանագիտական ջանքերի մի մասն է՝ ստանալու ոչ միայն իր հիմնական արևմտյան հովանավորների աջակցությունը՝ դիմելով Գլոբալ Հարավի այն երկրներին, որոնք չեն ցանկանում հակամարտությունում կողմնորոշվել:
Սակայն հայտնի չէ, թե արդյոք բանակցություններն ուղղված են համատեղ հայտարարության պատրաստմանը, իսկ հանդիպմանն Ուկրաինայի ներկայացուցիչն ասել է, որ խոսակցությունը «դժվար կլինի»։
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը շաբաթ կեսօրին հաղորդել է, որ բանակցությունները սկսվել են։





























