Բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը թոքերի բորբոքման ախտանիշով հոսպիտալացվել է Հաագայի բանտում, որտեղ գտնվում է ռազմական հանցագործությունների մեղադրանքով, հաղորդում են սերաբական լրատվամիջոցները` հղում անելով Մլադիչի փաստաբան Միլոշ Շալիչին:
Հաագայի տրիբունալի դահլիճում Մլադիչը վերջին անգամ եղել է հոկտեմբերի 6-ին, երբ դատավորին հայտնեց առողջական խնդիրների մասին, գրում է Газета.Ru-ն:
Մլադիչը Բոսնիայի սերբական բանակի հրամանատարն է եղել 1992-1995 թվականներին: Նրան մեղադրում են Սրեբրենիցայում ութ հազար մուսուլմանների սպանության կազմակերպման մեջ: Սերբիայի իշխանությունները 69-ամյա գեներալին ձերբակալեցին այս տարվա մայիսի 26-ին: Մլադիչը փախուստի մեջ էր 16 տարի:




























