Շվեդական Eastnine ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ռուսական Melon Fashion Group (MFG) նորաձևության մանրածախ առևտրի ոլորտում իր բոլոր ներդրումները վաճառելու մասին, ասվում է Eastnine-ի հայտարարության մեջ:

Eastnine-ի բաժնետոմսերի գնման գինը կազմում է մոտ 15,6 մլրդ ռուբլի, որը համապատասխանում է մոտ 149 մլն եվրոյի՝ մեկ ռուբլու դիմաց 105 եվրո փոխարժեքի հիման վրա։

Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի երկու շաբաթվա ընթացքում:

Eastnine-ը, MFG-ի մյուս եվրոպական բաժնետերերի հետ միասին, այժմ համաձայնագիր է կնքել, որի համաձայն բոլոր ներդրումներն ի վերջո կվաճառվեն ռուսական ГЕМ Инвест ընկերությանը:

Eastnine-ի ներդրումը MFG-ում 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ գնահատվել է մոտ 162 միլիոն եվրո: