ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում բռնել են տեղի չորս բնակչի՝ 19-36 տարեկան, որոնք մեղադրվում են երկու մարդու սպանության մեջ Դեդերկոյ գյուղի գետի ափին։ Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել են գերատեսչությունում, բռնվածներին վերագրում են երկու մարդու սպանություն, որը կատարվել է անձանց խմբի կողմից (Քր.օր. 2-րդ մաս, 105 հոդվածի «а» եւ «ж» կետեր)։ Մինչեւ կալանավորումը ՆԳՆ-ն հրապարակել էր կասկածյալների տվյալները։ Նրանց մեջ են 27-ամյա Արտյոմ Թուրքմենյանը եւ Ալբերտ Էկզարյանը, 36-ամյա Վարդան Թուլումջյանը եւ 19-ամյա Կարեն Ուստյանը։
Քննության վարկածով՝ կռվից ոչ շատ առաջ հետագայում զոհվածներից մեկի եւ Ուստյանի միջեւ վեճ է բռնկվել։ Օգոստոսի 5-ին երիտասարդն իր ծանոթների հետ հանդիպել էր ընդդիմախոսին Դեդերկոյում, տեղի էր ունեցել կռիվ 19-ամյա կրասնոդարցու ծանոթների եւ մյուս կողմի երեք անձանց միջեւ, տեղեկացրել է «Մեդիազոնան»։
Արդյունքում՝ 37-ամյա եւ 41-ամյա տղամարդիկ մահացել են ստացած վնասվածքներից, տուժել է 20-ամյա մի երիտասարդ, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Զոհվածների ինքնությունը ուժայինները չեն պարզել։ 93.RU աղբյուրը հավաստիացրել է, որ նրանցից մեկը «Վագներ» ՄՌԿ վարձկան է։ «Սպանվածներին «վագներական» է անվանել նաեւ «24 Канал»-ը։





























