Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններն ԱԳՆ-ի եւ ԱԱԾ-ի միջոցով դիվանագիտական խողովակները գործի են դրել՝ եվրոպական երկրներում գտնվող եւ հիմնականում քաղաքական ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար: «Իսկ նպատակն այդպես Հայաստան վերադարձողների թվաքանակ ապահովելն ու արտագաղթի ծավալները կոծկելն է: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ որեւէ մեկը քաղաքական ապաստան խնդրողների ճամբարներ մուտք գործելու իրավունք չունի, եւ այդ ճամբարներում գտնվողների մասին տեղեկություններ չեն կարող իմանալ:
Գուցե ֆորմալ առումով այդպես է, բայց չմոռանանք, որ Հայաստանն այլ երկրներում ապօրինի կերպով գտնվող իր քաղաքացիներին համապատասխան միջազգային համաձայնագրերի հիման վրա պարտավոր է ընդունել»,- գրու է հավելում է«Ժողովուրդ»-ը:



























