Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է Պաղեստինի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու Եվրամիության առաջարկը: Այս մասին հայտնում են Իսրայելի վարչապետի աշխատակազմից:
Հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է կայացել Նեթանյահուի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջեւ, որի ժամանակ Նեթանյահուն ասել է, որ խաղաղության երկկողմ բանակցությունների վերսկսման համար «ուրախ է հանդիպել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի հետ` ցանկացած ժամանակ», հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Մահմուդ Աբասն, իր հերթին, հայտնել է, որ նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը, Իսրայելը պետք է դադարեցնի շինարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին: Իսրայելական կողմը հասկացնել է տվել, որ պատրաստ չէ հիմա կատարել այդ պայմանները:




























