Այսօր Մոսկվայում աշխատանքային հանդիպում է կայացել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի միջև։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցության և կարգավորող իրավական դաշտի կատարելագործման արդի հարցերի շուրջ։





























