ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ֆրանսիական RFI ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում Վաշինգտոնը «սևծովյան հացահատիկի գործարքը» վերականգնելու համար, որից Ռուսաստանը ավելի վաղ դուրս է եկել։
«Ինչ վերաբերում է պոտենցիալ խնդիրների կոնկրետ կետերին՝ բանկերի, տրանսպորտի և այլնի հետ կապված, մենք ամեն ինչ արել ենք, որ այդ հարցերը լուծվեն։ Օրինակ, ես նամակներ գրեցի մեր բանկերին՝ բացատրելով, որ մենք ամբողջապես աջակցում ենք ռուսական հացահատիկի արտահանմանը և որ մենք վախենալու ոչինչ չունենք պատժամիջոցներից, որոնք ազատում են ռուսական հացահատիկը հարկերից, տրանսպորտից, ապահովագրությունից և այլն»,- ասել է Բլինկենը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը ներկայումս քննարկում է Ռուսաստանի առաջարկը՝ քննարկելու իրեն հուզող հարցերը։





























