Լեհական PERN խողովակաշարի օպերատորի տեխնիկական ծառայությունները երկուշաբթի երեկոյան վերականգնել են վնասված «Դրուժբա» խողովակաշարը լիարժեք շահագործման։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։
«Այժմ ընկերության հիմնական շեշտը դրվելու է տարածքի մաքրման և պատշաճ վիճակի բերելու վրա»,- ասվում է օպերատորի հաղորդագրությունում։
Ընկերության տվյալներով՝ «Դրուժբա» նավթատարի արևմտյան հատվածի առաջին գիծը ողջ միջադեպի ընթացքում աշխատել է ըստ ժամանակացույցի։
Երկրորդ հոսքը, որը նաև հում նավթ է մատակարարում ընկերության գերմանացի հաճախորդներին, ամբողջությամբ գործարկվել է երկուշաբթի երեկոյան։
«Դեպքի բացահայտումից ի վեր՝ շաբաթ երեկոյան, ուղղիչ գործողությունները շարունակվում են։ Աշխատանքներին մասնակցել են ընկերության բոլոր ստորաբաժանումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լեհական PERN խողովակաշարի օպերատորն ավելի վաղ հայտնել էր, որ շաբաթ երեկոյան արտահոսք է հայտնաբերել «Դրուժբա» խողովակաշարի լարերից մեկում, որը նավթ է տեղափոխում Ռուսաստանից Եվրոպա, և դադարեցրել է նավթի մղումը գծով:





























