2008 թվականի օգոստոսյան պատերազմից 15 տարի անց Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը չկատարելու մեջ և կոչ արել դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից, գրում է Новости-Грузия-ն։
«Մինչ օրս օկուպացիոն ուժերը խոչընդոտում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ազատ մուտքը եւ միջազգային անվտանգության մեխանիզմների տեղակայումը տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ռուսական կողմը «ուժեղացնում է իր վերահսկողությունն օկուպացված շրջանների նկատմամբ, ընդլայնում է վերահսկվող գոտին արհեստական պատնեշների կառուցման և բնակչության տեղաշարժի սահմանափակման միջոցով։ Միաժամանակ ընթանում է օկուպացված տարածքների հետ միասնական սոցիալ-տնտեսական տարածքի ստեղծման գործընթացը։





























