Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բերել են դատարանի դահլիճ, որտեղ այսօր` հոկտեմբերի 11-ին, դատավոր Ռոդիոն Կիրեեւը կհրապարակի նրա դատավճիռը, «գազի» գործով:
«Բերկուտի» աշխատակիցները, դատարանի մուտքի մոտ հետ են հրել լրագրողներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, այս գործով պետական մեղադրողները պահանջել են Տիմոշենկոյին ազատազրկել 7 տարով: Բացի այդ, նրանք պահանջել են, որ Տիմոշենկոն դրանից հետո եւս 3 տարի իրավունք չունենա զբաղեցնել պետական պաշտոն, նաեւ բռնագանձել 1,5 մլրդ գրիվեն (187 մլն դոլար) վնասները, որոնք կրել է «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է 2009-ին «Գազպրոմի» եւ «Նեֆթոգազ Ուկրաինայի» միջեւ կնքված գազային պայմանագիրը կնքելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն կալանավորվել է օգոստոսի 5-ին:
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ, իսկ իշխանությունը հերքում է դա:




























