Էստոնիան չի ծրագրում հետևել Լիտվայի և Լատվիայի օրինակին և ազգային անվտանգության պատրվակով չեղարկել հազարավոր ռուսների և բելառուսների կացության թույլտվությունները, հայտնում է ERR-ը։

Լիտվայի իշխանություններն անցյալ շաբաթ հայտարարեցին, որ Բելառուսի 910 և Ռուսաստանի 254 քաղաքացիներ չեն կարողանա երկարաձգել իրենց բնակության թույլտվությունը կամ վիզաներ ստանալ: Սա հաջորդեց այս քաղաքացիների քաղաքական հայացքները ստուգելու համար պարտադիր սոցհարցման ներդրմանը:

Իր հերթին, Լատվիան կխնդրի Ռուսաստանի 5000-ից 6000 քաղաքացիների, ովքեր ինտեգրվելու հատուկ փորձեր չեն արել և չեն սովորել լատվիերեն լեզուն հաջորդ ամիս լքել երկիրը:

Երկու երկրներն էլ ասում են, որ այդ մարդիկ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:

Բայց Էստոնիան չի ծրագրում նման միջոցներ, երկուշաբթի ERR-ին ասել է ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը:

«Մենք այս առաջարկը որպես այդպիսին չենք քննարկել, որպեսզի հարցաթերթիկներ կազմենք։ Իրականում դա իրական պատկեր չի տալիս այն մարդկանց մասին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել: Այդ մարդիկ շատ լավ կարողանում են ստել և հարցաշարի գրել այն, ինչ մենք ուզում ենք լսել կամ տեսնել»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ լեզվի իմացությունն արդեն իսկ նախապայման է կացության թույլտվությունը երկարացնելու և մշտական ​​կացության թույլտվություն ստանալու համար։ Բացառություններ արդեն կան տարեցների և դպրոցում էստոներեն սովորածների համար։

Լյաենեմեցն ընդգծել է, որ «ռուսամետ հայացքներ ունեցող մարդիկ, որոնք վտանգ են ներկայացնում Էստոնիայի անվտանգությանը, կհայտնաբերվեն ներքին անվտանգության ծառայության կողմից»: