Երեւանում, այսօր` հոկտեմբերի 11-ի առավոտյան մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 4-րդ նիստը:

Նիստին մասնակցում են ՀԱՊԿ քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի եւ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ 

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նիստի ընթացքում քննարկվելու են տեխնածին ու բնական աղետների դեպքում հավաքական արձագանքման, միասնական տեղեկատվական-ծրագրային հարթության ձեւավորման, համատեղ ուսումնավարժությունների անցկացման, անդամ-երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից` 1992 թ. մայիսի 15­ին ստորագրված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: Ներկայումս ՀԱՊԿ­ն ունի 7 անդամ-երկիր` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան եւ Ուզբեկստան: