Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 10-ի առավոտյան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում BMW մակնիշի 13 ՕՏ 929 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի 16 ՕՏ 223 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով, BMW-ի ուղեւոր, 24-ամյա Վահե Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: