Ռուսաստանի Վոլգոգրադի Ձերժինսկի թաղամասում այսօր՝ օգոստոսի 8-ին, քաղաքաբնակները ուժեղ պայթյուն են լսել։ Վոլգոգրադցիների խոսքով՝ Իրտիշսկայա և Ջանիբեկովսկայա փողոցների շուրջ պատերը ցնցվել են ձայնային ալիքից, հայտնում է V1.ru-ն։
Իրտիշսկայա փողոցի բնակիչները սոցցանցերում նույնպես հայտնել են, որ լսել են այս բարձր ձայնը։
Ինչպես հայտնի է դարձել V1.RU-ին, դեպքը տեղի է ունեցել Անգարսկ գյուղի Պոլզունով փողոցում։ Նախնական, պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, ներկերի և լաքի ծածկույթների պահեստում պայթույն է եղել։ Այժմ պարզվում են դրա պատճառներն ու հետևանքները։
Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ Վոլգոգրադի շրջանի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Պոլզունովի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել կարճ միացում, սակայն առանց այրման։





























