Սյունիքի մարզում հրետանային արկ են գտել ու վնասազերծել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ` Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաեւ սակրավորների խումբը: Պարզվել է, որ գտնվածը հրետանային արկ է:
Սակրավորների խմբի կողմից արկը վնասազերծվել է:




























