ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով կասեցվում են մի շարք հարկային համաձայնագրեր «ոչ բարեկամ» պետությունների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, ԵՄ-ի և այլ երկրների հետ, գրում է Коммерсант-ը։
Ինչպես հետևում է հրապարակված փաստաթղթից, կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի որոշ դրույթների գործողությունը կասեցվում է։ Խոսքը եկամտի ու գույքի վրա ազդող պայմանագրերի մասին է։
Հրամանագիրը կասեցնում է համաձայնագրերի որոշ դրույթներ Լեհաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Շվեդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Սլովակիայի, Ալբանիայի, Բելգիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Չեռնոգորիայի, Չեխիա, Դանիա, Իտալիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Կիպրոս, Իսպանիա, Լիտվա, Իսլանդիա, Պորտուգալիա, Ավստրիա, Հունաստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Սինգապուր, Մալթա և Ճապոնիա:





























