Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի փորձագետները, ովքեր զբաղվում են Յարոսլավլում ՅԱԿ-42 օդանավի աղետի պատճառների հետաքննությամբ, սկսել են փորձակող թռիչքներ իրականացնել, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:

Փորձարկվող օդանավը նույնպես ՅԱԿ-42 է: Ուղեւորների վայրէջքը վերականգնելու համար, օդանավի սրահում շաքարավազի պարկեր են տեղադրվել: Առաջին փուլում, օդաչուները պարզապես օդանավն օդ են բարձրացրել, կրկնելով աղետի ենթարկված թռիչքն, «առանց լրացուցիչ արգելակող ուժի ազդեցության»: Օդանավը հաջողությամբ բարձրություն է հավաքել: Այսպիսով, փորձագետները եկել են եզրակացության, որ հոկեյի «Լոկոմոտիվ» ակումբի խաղացողներով օդանավի թռիչքին խանգարել է հենց արգելակումը:

Եթե փորձաքննությունը հաստատի, որ աղետի պատճառը լրացուցիչ արգելակումն է եղել, մեղավոր կհամարվեն օդաչուները:

Օդանավը, որով թռչում էր հոկեի «Լոկոմոտիվ» թիմը, կործանվել էր սեպտեմբերի 7-ին՝ Յարոսլավլի մարզում։ Կործանումից հետո 45 մարդուց կենդանի էր մնացել մեկը՝ բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: