Ստամբուլի Türk Telekom Arena մարզադաշտում, որտեղ պետք է կայանա Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, քամին պոկել է հյուսիսային սեկտորի 8 մետրանոց ծածկոցը:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մարզադաշտի ղեկավարությունը թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, որ այս միջադեպը որեւէ վտանգ չի ներկայացնում եւ եղանակային պայմանները լավանալուց հետո, ծածկոցի պոկված մասը կվերանորոգվի հենց տեղում: