Հարավարեւելաասիական մի շարք երկրներ Ռուսաստանին ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրներ են պատվիրել, որոնք հաջողությամբ փորձարկվել են Ուկրաինայում հատուկ գործողության գոտում։ Նրանք նպատակ ունեն դրանցով պաշտպանվել անօդաչուներից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը պաշտպանական արդյունաբերության համալիրում։
«ՌԷՊ այնպիսի համալիրները, ինչպիսին են «Կրասուխան» եւ «Սապֆիրը», նախատեսվում է մատակարարել հարավարեւելաասիական մի շարք երկրներ։ Բացի այդ, ՌԷՊ ռուսական համակարգերի պատվեր կա Արեւելյան Եվրոպայից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրը «Սապֆիր» անօդաչուներին դիմակայելու համար օգտագործվում է բոլոր տեսակի անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։ Թիրախը հայտնաբերելիս եւ այն որպես թշնամական նույնականացնելիս «Սապֆիրը» ինքնաբերաբար անօդաչուն դասակարգում է պահպանվող օբյեկտի համար իր վտանգավորությունից կախված, տագնապի ազդանշան է տալիս եւ ազդում է անօդաչուի էլեկտրոնային համակարգերի վրա։ Թիրախները հաստատ հայտնաբերվում են համալիրի կողմից մինչեւ 30 կիլոմետր հեռավորությամբ, դիմակայությունն իրականացվում է 5 կիլոմետրից եւ ավելի մոտիկից։ «Սապֆիրը» կարող է նաեւ խոցել ցամաքային թիրախները։
«Կրասուխայի» բնութագրրեը թույլ են տալիս հայտնաբերել օդային թիրախների բոլոր տեսակները, այդ թվում հնարավորինս ցածր բարձրությունում թռչողները։ Այն թույլ է տալիս ներգործել հակառակորդի ավիացիայի բորտային համակարգերի վրա՝ խախտելով դրանց տեսանելիությունը, թիրախային հարված հասցնելու, հետախուզելու կարողությունը։





























