Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը 2022 թվականի մարտի 25-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 107 ռուբլին, յուանի փոխարժեքը՝ 13,5 ռուբլի՝ 2022 թվականի մարտի 31-ից ի վեր առաջին անգամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, Մոսկվայի ժամանակով 10:47-ի դրությամբ եվրոն աճել է 1,56%-ով՝ մինչեւ 107,06 ռուբլի։

Մոսկվայի ժամանակով ժամը 11:11-ի դրությամբ եվրոն կազմել է 106,88 ռուբլի (+0,39%), յուանը թանկացել է 0,45%-ով՝ հասնելով 13,479 ռուբլու: Միաժամանակ դոլարն ավելացել է 0,15%-ով, սակարկվում է 97,25 ռուբլու շուրջ։