Երեւանում, հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21099»-ը, Մուրացանի փողոցի 6-րդ նրբանցքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային բախվելուց  խուսափելու համար, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել  ճանապարհի աջակողմյան ջրատարը:

«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երեւանում եւս մեկ ավտովթար է տեղի ունեցել հոկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում: Բագրատունյաց պողոտայի բենզալցակայանում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան բախվել է լիցքավորման համար կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է 20-ամյա լիցքավորողին:

Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: