2023 թվականի օգոստոսի 4-ին ռուսական «Սիգ» առևտրային տանկերը հարձակման է ենթարկվել և շարքից դուրս բերվել Կերչի նեղուցի տարածքում, ըստ երևույթին, անանձնակազմ վերջրյա սարքի (ԱՎՍ) կողմից։ Դա տեղի է ունեցել «Օլենգորսկի Գորնյակ» դեսանտային նավի վրա նմանատիպ հարձակումից մեկ օր անց և «Սպարտա IV» առևտրային նավի վրա ուղեկցող ռուսական պարեկային նավերի վրա հարձակվելու ակնհայտ անհաջող փորձից երկու օր անց: Այս մասին ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ։

Չնայած այն հանգամանքին, որ  «Սիգ»-ի և «Սպարտա IV»-ի վրա քաղաքացիական դրոշ է ծածանվում, նրանք վաղուց վարձակալված են Ռուսաստանի և Սիրիայի միջև վառելիքի և ռազմական բեռների փոխադրման համար: 2022 թվականի փետրվարի 28-ից ռուսական ռազմական նավերը զրկված են Բոսֆորով անցնելու հնարավորությունից (Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման սկզբից Թուրքիան փակել է նեղուցները ռուսական ռազմական նավերի համար - BBC), ինչի պատճառով էլ Սիրիայում և Միջերկրական ծովում ռուսաստանյան զորքերի խմբավորումը  չափազանց կախված է «Սիգ»-ից, «Սպարտա IV»-ից և մի քանի այլ նմանատիպ քաղաքացիական նավերից, հայտնում է BBC-ն։

Այս նավերի վրա հարձակումները ցույց են տալիս, որ ԱՎՍ-ների գործողությունները դառնում են ժամանակակից ռազմածովային պատերազմի կարևոր բաղադրիչ և կարող են ուղղված լինել նաև Ռուսաստանի ծովային մատակարարման ուղիների ամենաթույլ օղակների դեմ: