Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անդրեյ Զագորոդնյուկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում է «Իզվեստիան»։
Հուլիսի 14-ին ՌԴ Քննչական կոմիտեն Զագորոդնյուկին հեռակա մեղադրանք է առաջադրել։ Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի Զինված ուժերի համատեղ օպերատիվ շտաբի պետ Իգոր Տանցյուրային, ինչպես նաև ուկրաինական զորքերի «Դոնեցկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման նախկին հրամանատար Ալեքսանդր Կրասնոոկին։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տվյալներով, 2016, 2019 և 2020 թվականներին նրանք ղեկավարել են Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք կրակել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում զոհվել է 27 խաղաղ բնակիչ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։





























