Մոսկվայում բռնել են բնակարանների ու գրասենյակների գողությամբ զբաղվող ավազակախմբի անդամներին: Ռուսաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները զբաղվել են բանկոմատների գողությամբ:

Ներկայումս, ձերբակալված են բանդայի 4 անդամներ: Դրանք եղել են հայեր ու վրացիներ, բոլորն էլ նախկինում դատված:

Չարագործների հետքի վրա ոստիկաններն ընկել են դեռ ամռանը: Հանցագործությունները նրանք կատարել են` բաժանվելով երկու խմբի: Երկուսը բացել են դռները, գողացել գումարն ու թանկարժեք իրերը, իսկ մնացածները, այդ ժամանակ մնացել են փողոցում:

Գողությունից հետո, խմբի բոլոր անդամները մի քանի արտասահմանյան մեքենաներով բաժանվել են տարբեր ուղղություններով: Հետո հանդիպել են նախօրոք պայմանավորված վայրում եւ բաժանել ավարը:

Հանցախմբի գործողությունների արդյունքում հասցված վնասը հասել է 16 մլն ռուբլու: Հարուցվել է քրեական գործ` «Առանձնապես խոշոր չափերի գողություն` կատարված կազմակպված խմբի կողմից» հոդվածով, հաղորդում է BFM.Ru-ն: