Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունից հետո ձերբակալվել է Piro-Ross ընկերության տեխնիկական տնօրենը, որի պահեստում հրդեհ է բռնկվել, իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մերձմոսկովյան գլխավոր գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիյը։ Քննիչները խուզարկություններ են անցկացրել ֆիրմայում։
Մերձմոսկովյան Սերգիև Պոսադում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ի առավոտյան։ Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել պիրոտեխնիկայի պահեստում, որը վարձակալել էր մասնավոր ընկերությունը։ Վերջին տվյալներով,տուժել է ավելի քան 60 մարդ, մեկ կին մահացել է հիվանդանոցում։ Ինը մարդու ճակատագիրն անհայտ է մնում։
Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունից հետո 9 մարդու ճակատագիր անհայտ է մնում

Հասանելի է
русский



























