Մեր դիրքորոշումը մնում է նույնը, այսինքն՝ նախ լուծել համակարգային խնդիրները. Ռոսսելխոզբանկի վերամիացում  SWIFT-ին, պահեստամասերի մատակարարման վերսկսում, տրանսպորտային լոգիստիկայի և ապահովագրության հաստատում, ռուսական ընկերությունների՝ իրենց արտաքին ակտիվների հասանելիության վերականգնում (ցավոք, արդեն խոսք չկա  Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի մասին): Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Միայն դրանից հետո է հնարավոր դիտարկել Սևծովյան նախաձեռնության վերականգնումը և միայն, ընդգծում եմ, հայտարարված մարդասիրական նպատակների  համապատասխան»։