Մենք պատրաստ ենք բանակցել Ռուսաստանի հետ, բայց միայն մեր տարածքից ռուսաստնյան զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նա պարզաբանել է, որ ամեն դեպքում Ուկրաինայի իշխանությունները չեն բանակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նախարարը վստահեցրել է, որ Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երբեք չեն նստի մի սեղանի շուրջ։





























