Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր համաձայնությունն է տվել Ռուսաստանի հետ ատոմակայանի կառուցման պայմանագիր կնքելուն:

«Ես միայն այսօր եմ ստորագրել եւ համաձայնություն տվել Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելուն` նոր ատոմակայանի ստորագրման վերաբերյալ»,- ասել է Լուկաշենկոն Նովգորոդի նահանգապետ Սերգեյ Միտինի հետ հանդիպմանը:

«Այդ որոշումը թանկ կարժենա Բելառուսի համար, եւ մենք երախտապարտ ենք ռուսական ղեկավարությանը, որ նրանք պահել են խոստումը չնայած բոլոր կողմերից խիստ ճնշմանը»,- նկատել է Բելառուսի նախագահը, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Նրա խոսքով, ատոմակայանի շինարարության հարթակում բելառուսական կողմն արդեն սկսել է աշխատանքները: Ատոմակայանի առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ., երկրորդը` 2018թ.:

Գլխավոր կապալառուն ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունն է: