Թուրքիայից Մոսկվա չվերթով Pegasus ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։

78.ru-ի հաղորդմամբ, ուղևորներին ինքնաթիռից դուրս չեն թողել, նրանց անգլերենով տեղեկացրել են, որ ինքնաթիռը պետք է լիցքավորվի և կշարունակի թռիչքը։

Օդային հաղորդակցության  կառավարման պետական ​​կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներ  ապահովելու նպատակով, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում օդանավերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակումները գործում էին 2:59-ից 5:15-ը։ Ներկայումս օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,- մեկնաբանել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Արտեմենկոն։

Նույնպիսի պատասխան է տվել «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հետաձգվել են նաև Պուլկովոյից Մոսկվա, Ստամբուլ և Երևան չորս ինքնաթիռների թռիչքները։