Չորս մարդ զոհվել, եւս վեցը անհետ կորել են Թուրքիայի առողջարանային շրջաններում հորդառատ անձրեւների հետեւանքով: Անթալիայում ահռելի ցեխային հոսքերը ոչնչացրել են երեք կամուրջ եւ 25 բնակելի տուն:
Ստամբուլում եւ Չանաքալայում չեղյալ են հայտարարվել լաստանավերի ուղերթները Մարմարա ծովով, որոնցից ամեն օր օգտվում են հազարավոր մարդիկ:
Ինչպես հայտնում է «Մայակ» ռադիոկայանը, տուժել են նաեւ բնակավայրեր Մուղլա, Դենիզլի, Մանիսա նահանգներում: Բոդրումում ափ է նետվել 13-մետրանոց առագաստանավ:
Ավելի քան հարյուր տուն է հեղեղվել: Քամին եւ անձրեւները բարդացրել են հյուսիս-արեւելյան ողջ գոտու իրավիճակը:
Օդերեւութաբանները հայտնել են, որ Անթալիայում անցած օրվա ընթացքում արձանագրվել է ռեկորդային քանակությամբ տեղումներ:


























