Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Պոգարսկի շրջանի Չաուսի գյուղը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ներկայումս երկու խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից։ Երկու բնակիչ՝ կին և տղամարդ, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց նա։





























