Օգոստոսի 11-ին Կուրիլների Էբեկո հրաբուխը երկու մոխրային արտանետում է ունեցել։ Առաջինը՝ 2,8 կիլոմետր բարձրությամբ, շլեյֆը տարածվել է հարավարեւելյան ուղղությամբ, 10 կիլոմետր հեռավորության վրա։ Օգոստոսի 11-ի ցերեկն արդեն Ռուսաստանի ԱԻՆ Սախալինի մարզի գլխավոր վարչության ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Էբեկո հրաբուխը 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրային արտանետում է ունեցել։ Շլեյֆը տարածվել է հարավային ուղղությամբ՝ մինչեւ հինգ կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էբեկո հրաբուխը 1 156 մետր բարձրություն ունի, գտնվում է Պարամուշիր կղզում, յոթ կիլոմետր Սեւերո-Կուրիլսկից հյուսիս-արեւմուտք, Վերնադսկու լեռնագագաթից հյուսիս։ Մշտական արտանետումները (թույլ եւ չափավոր) շարունակվում են 2016թ. հոկտեմբերի 20-ից, ինչը նորմալ է հրաբխի համար։ Ռեկորդային արտանետում է գրանցվել 2018թ. օգոստոսի 31-ին։ Այն ժամանակ ծխի սյունը հասել էր վեց կիլոմետր բարձրության հրաբխի նոր խառնարանից, որը ձեւավորվել էր 2017թ.։





























