Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կլքի պաշտոնները բոլոր կառույցներում,այդ թվում նաեւ միջազգային, որտեղ նա ներկայացրել է Ռուսաստանը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվարկովիչին:

Նրա խոսքով, Կուդրինը կհեռանա ֆինանսական շուկաների Խորհրդից, Ազգային բանկային խորհրդից եւ մի շարք այլ կազմակերպություններից:

Ֆինանսների նախարարության աղբյուրը նշել է ,որ Կուդրինն ինքնակամ է լքում բոլոր այդ պաշտոնները:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Կուդրինն ազատվել է ֆինանսների  նախարարի պաշտոնից, երբ հայտարարել է, որ համաձայն չէ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բյուջետային քաղաքականության մի քանի կետերի հետ: