ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ժամանակակից պայմաններում տեղեկատվական տարածքում անվտանգության ապահովման հարցեր։ Պետության ղեկավարն այս թեման բարձրացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր մենք ձեզ հետ կքննարկենք տեղեկատվական տարածքի ոլորտում աշխատանքի հարցը՝ կապված ժամանակակից պայմաններում ռուսական պետության անվտանգության ապահովման հետ։ Մենք բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր է սա, հատկապես հիմա, այն միշտ կարևոր է, բայց հատկապես հիմա, և, նկատի ունենալով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, մենք կխոսենք այս կարևոր թեմայի մասին»,- ասել է Պուտինը։
Հանդիպմանը մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարարը։ Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և նախագահի բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։





























